ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան

15 Մայիսի, 2019 15:15
Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատության գիտաուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսումնամեթոդական բազան: Քննարկվել են հետագա համագործակցության և ռազմական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

ՀԱՊԿ ներկայացուցիչները շրջել են Ռազմական համալսարանում, ծանոթացել կուրսանտների և ունկնդիրների առօրյային:

  • Տարածել