ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

2 Մայիսի, 2019 17:25
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:

Տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: 

  • Տարածել