Հայ խաղաղապահների մարզական հաջողությունները

19 Ապրիլի, 2019 12:47
Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ:

Հայ խաղաղապահներն օրերս մասնակցել են Հարավային Կորեայի ներկայացուցիչների կազմակերպած թեյքվանդո-կարատե մարզաձևի մրցումներին:

Արևելյան մարտարվեստին բնորոշ խնդիրներն ու բարդ հնարքները հայ զինծառայողները կատարել են ամբողջությամբ և արհեստավարժորեն, արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին՝ պարգևատրվելով մեդալներով, թեյքվանդո-կարատեի կարմիր գոտիներով ու հավաստագրերով:

  • Տարածել