Անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

29 Մարտի, 2019 20:21
Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նիստի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018 թվականին իրականացված աշխատանքները, անդրադարձել ձեռքբերման և նորոգման եղանակով զորքերը համալրած տեխնիկական միջոցներին, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նորոգող մասնագետների պատրաստմանը։

Եզրափակելով կոլեգիայի նիստը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ, ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում արվել է առավելագույնը՝ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի ու անխափան աշխատանքի ապահովման, նորոգող մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարականներ տվել արձանագրված թերությունները շտկելու  վերաբերյալ։

  • Տարածել