Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

23 Մարտի, 2019 17:37
Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի անձնակազմը մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները:

  • Տարածել