Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

7 Մարտի, 2019 18:45
Մարտի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, առաջադրվել խնդիրներ հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանին համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

  • Տարածել