Աշխատաժողով ՀՀ ՊՆ վարչական համալիրում

1 Մարտի, 2019 18:46
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով` նվիրված տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին և ընթացիկ խնդիրներին:

Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  ՀՀ  ԿԱ պետական վերահսկողական  ծառայությունից և ոստիկանությունից։

«Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կիբերանվտանգության փորձագետ Յոադ Դվիրը մասնակիցներին ներկայացրել է կիբերանվտանգության ոլորոտում ընկերության ընթացիկ գործունեությունը, ձեռքբերումները: Փորձագետը նշել է, որ  ընկերությունը պատրաստակամ է աջակցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը` ենթակառուցվածների արդիականացման և ծրագրային ապահոմվան գործընթացում:

  • Տարածել