Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

26 Փետրվարի, 2019 18:07
Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դերծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով փորձի փոխանակումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա նախատեսված միջոցառումների 83 տոկոսն  իրականացվել է:

Հանդիպման ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը: Այն ներառում է 20 միջոցառում Հայաստանում և Հունաստանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել