Զինուժ 23.02.19

23 Փետրվարի, 2019 13:05
Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Երկու երկրների պաշտպանության նախարարները հաստատել են 2019-ի փոխգործակցության ծրագիրը:
Play

Մարտավարաշարային եռօրյա պարապմունքներ՝ առաջադրված խնդիրների գերազանց կատարմամբ: Զինված ուժերում մեկնարկել է ուսումնական տարին: Բանակային առաջին կիսամյակի մեկնարկը ուսումնական տագնապով ազդարարվել է նաև մարտական հենակետերում: Հատուկ ռեպորտաժ առաջնագծից: Ցուցադրական փայլուն ելույթ Աբու Դաբիում: Միջազգային ռազմական հարթակում իրենց վարպետությունն են ցուցադրել մեր բանակի պատվո պահակային և զինվորական նվագախմբերը: «Զինվորական մասնագիտություններ»՝ հայտնիների կատարմամբ։ Խորագրի այս թողարկման հերոսը Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանն է։ Եվ՝ հայկական բանակի լավագույն զինվորները «Զինուժ»-ի նոր էջում. «Ես եմ»։ Տղաներ, որոնք պատվով են կատարում հայրենիքի պաշտպանի առաքելությունը:

  • Տարածել