Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին

18 Փետրվարի, 2019 18:36
ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 18-ին զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում է կրթվում ու դաստիարակվում հայ զինվորը՝ որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը:

Մինչ ուսումնական փուլի մեկնարկը զորամիավորումներում, միավորումներում, զորամասերում անցկաց­վում են մարտական պատրաստականության մարտավա­րա­շարային պարապմունք­ներ:

Պարապմունքներին ընդգրկված ուժերի և միջոցների գործողությունները կազմակերպվում են ԶՈՒ ստորաբաժանումների մարտական պատրաստականության պլանների, օպերա­տիվ և մարտական կիրառման պլանների համաձայն:

  • Տարածել