Հավաք-խորհրդակցություն

18 Փետրվարի, 2019 18:29
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի շուրջ փետրվարի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում տեղի է ունեցել զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական գծով օգնական-սպաների, սպա-հոգեբանների, հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանի ղեկավարությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Կարևորելով անձնակազմի հետ անմիջապես աշխատող սպաների գործունեությունը, գեներալ-մայորը նշել է, որ նրանք պետք է լինեն առավելագույնս պատրաստված, ունակ հասկանալու զինծառայողների խնդիրները, լինեն նրանց առաջին օգնականը ծառայության մեջ:

  • Տարածել