Նորակոչիկների երդման արարողություն

15 Փետրվարի, 2019 18:19
Փետրվարի 14-ին Խոր Վիրապ վանական համալիրում տեղի է ունեցել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը:

Զինվորական երդման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, նորակոչիկների ծնողները:

Միջոցառման մասնակիցները նորակոչիկներին մաղթել են խաղաղ և անվտանգ ծառայություն, համոզմունք հայտնել, հայոց բանակի շարքերը համալրած պատանիները բարձր կպահեն հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Արարողության ավարտին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնանքի խոսք է ուղղել նորակոչիկներին և նրանց հանձնել «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշաններ:

  • Տարածել