Ռազմական համալսարանում անցկացվել են հրամանատարական հավաքներ

15 Փետրվարի, 2019 18:17
Փետրվարի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ:

Հավաքների մասնակիցներն ունկդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական եւ կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ:

Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրել է առաջարկություններ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայական կազմին են ցուցադրել էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ:

  • Տարածել