Անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն

15 Փետրվարի, 2019 17:22
Փետրվարի 13-ից 14-ն անցկացվել է 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների մասնագիտական հավաք-խորհրդակցություն:

Հավաք-խորհրդակցության ժամանակ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանի գլխավորությամբ քննարկվել են ենթակա ստորաբաժանումներում զինվորական կարգապահության ամրապնդման, տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, դեպքեր-պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր:

  • Տարածել