Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ
18 Հունվարի, 2019 19:25Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ:
Այցելության ընթացքում լրագրողները ծանոթացել են զինված ուժերի ժամկետային զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն և որակին, համազգեստին ու զինվորական հանդերձանքին:
Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բացառապես բարձրորակ սննդամթերքով: