Անցկացվել է զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը

26 Դեկտեմբերի, 2018 18:07
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է ձմեռային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովում ընդգրկված են իրավաբաններ, բժիշկներ, զինված ուժերի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Զորակոչի ամբողջ ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրելու է քաղաքացիների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ, կանցկացվեն զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ ։

Հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին`  Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

  • Տարածել