ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին

23 Նոյեմբերի, 2018 17:40
Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:

Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության գործառույթները:

Դասընթացի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

  • Տարածել