Մարզական միջոցառումներ հայ և ռուս զինծառայողների մասնակցությամբ

15 Նոյեմբերի, 2018
ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի համատեղ պլանի համաձայն` նոյեմբերի 7-ին Արտաշատում և նոյեմբերի 13-ին Գյումրիում անցկացվել են մրցումներ սամբոյի և բանակային ձեռնամարտ մարզաձևերում: Սամբոյի առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայողները հաղթել են 65, 68, 74 և 85 կգ քաշային կարգերում: ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողը հաղթող է ճանաչվել 100+ քաշային կարգում:

Բանակային ձեռնամարտի մրցումների արդյունքում մինչև 65 և 70 կգ քաշային կարգերում հաղթել են ՀՀ ԶՈՒ զինծառայողները: ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողները լավագույն արդյունք են գրանցել 60 և 75 կգ քաշային կարգերում:

  • Տարածել