Մեկնարկել են «Զինված ուժերում մարդու իրավունքներ» թեմայով դասընթացներ

2 Նոյեմբերի, 2018 13:31
Եվրոպայի խորհրդի հետ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում` ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ, ս.թ. հոկտեմբերի 25-ից մեկնարկել են «Զինծառայողների մարդու իրավունքներ» թեմայով դասընթացներ: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի Հանրապետության չորս քաղաքներում մինչև ս.թ. նոյեմբերի 23-ը: Զորամասերի սպայակազմի ներկայացուցիչների համար անցկացվող դասընթացները կազմակերպվել են ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության օժանդակությամբ:

Դասընթացներում ներառված թեմաները վերաբերում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ խոշտանգումների կանխարգելմանը, խտրականությունների արգելքին, հոգեբանական հարմարման ասպեկտներին, սոցիալական իրավունքներին և երաշխիքներին (պատշաճ կացարան, բավարար սնունդ, առողջապահություն և այլն): Կազմակերպվում են նաև դեպքերի վերլուծություն և քննարկումներ:

  • Տարածել