Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը

22 Հոկտեմբերի, 2018 18:08
Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:

Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում:

Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում: 

  • Տարածել