Եռամսյակային արդյունքների ամփոփում 3-րդ զորամիավորման շտաբում

19 Հոկտեմբերի, 2018 15:51
Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկույցներում, ըստ ուղղությունների, ամփոփել են մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել ձեռքբերումները:

Հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ. Խաչատուրովը:

Նիստի ավարտին խրախուսվել են եռամսյակի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները: ՀՀ ՊՆ պատվոգրով պարգևատրվել է մարտական դիրքերում և սահմանամերձ բնակավայրերում իրականացված մեծածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքներում զգալի ներդրում ունեցած «Ավտոշեմ» ՍՊԸ տնօրեն Արմեն Շահբազյանը:

  • Տարածել