Անցկացվել են մարտավարական զորավարժություններ

19 Հոկտեմբերի, 2018 15:48
Հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ:

Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի վարժվածությունը, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու և մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար:

  • Տարածել