Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

17 Հոկտեմբերի, 2018 18:31
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդերլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Տարածել