Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը

20 Սեպտեմբերի, 2018 17:22
Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ:

Ի թիվս մի շարք հանդիպումների՝ բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի ամենօրյա գործունեության ընթացքում բնակշահագործման կազմակերպմանը, ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների ընթացիկ ու կապիտալ նորոգմանը և դաշտային պայմաններում կոմունալ շահագործման ծառայությունների կազմակերպմանն ու գույքային ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

  • Տարածել