Մեթոդա-գործնական սեմինար

19 Սեպտեմբերի, 2018
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի և առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների և զորամիավորման զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթների պատճառներն ու դրանց նպաստող պայմանների վերլուծության, կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդա-գործնական սեմինար:

Սեմինար-պարապմունքի ընթացքում մասնակիցները ներկայացրել են երևույթի հետ կապված հոգեբանական խնդիրները, դրանց ծնող պատճառները, նպաստող պայմանները, ապա՝ կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Ամփոփելով սեմինարը, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը նշել է. «Մենք՝ հրամանատարներս, պետք է ամեն ինչ անենք ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար: Յուրաքանչյուրս պետք է լինի հոգեբան, լինի կիրթ, հավատ ներշնչի մեր զինվորներին, որ հասնենք առավելագույն վստահության նրանց կողմից: Պետք է է´լ ավելի ուժեղացվի նաև բանակ-դպրոց-հասարակություն կապը, և ամեն ինչ լավ կլինի»:

  • Տարածել