Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության պատվիրակությունը մեկնել է Օսլո

14 Սեպտեմբերի, 2018 17:59
Սեպտեմբերի 11-ին ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը, Եվրոպայի Խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ուսուցողական-ճանաչողական այցով մեկնել է Օսլո (Նորվեգիայի Թագավորություն):

ՊՆ պատվիրակության կազմում են ՀՀ զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցում են նաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմի պատվիրակությունը՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ, ինպես նաև ներկայացուցիչներ ՀՀ զինվորական դատախազությունից, քննչական կոմիտեից, Ազգային Ժողովից:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն զինվորական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ կունենան Նորվեգիայի Թագավորության զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ:

  • Տարածել