Մեթոդագործնական պարապմունքեր և կոնֆերանս

11 Սեպտեմբերի, 2018 16:29
Սեպտեմբերի 9-ից 10-ը Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» տեղի է ունեցել «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:

Մեթոդագործնական պարապմունքները և կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ  գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ զինվորական դատախազության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբույժ-հոգեբան մասնագետներ և դատաբժիշկ-հոգեբաններ:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները և կանխարգելման ուղղությամբ  կատարվող աշխատանքները: Ներկաները կարևորել են նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են զինված ուժերում  ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելմանը:

  • Տարածել