Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին

6 Սեպտեմբերի, 2018 19:54
Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

  • Տարածել