Մասնակցություն սեպտեմբերի 1-ի հանդիսավոր միջոցառումներին

3 Սեպտեմբերի, 2018 12:52
Գիտելիքի օրվա կապակցությամբ ենթակա զորամասերին կցագրված դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին իրենց մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման զորամասերի զինծառայողները:

Հանդիսություններին մասնակից սպաները ելույթ են ունեցել տարբեր թեմաներով, մասնավորապես՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթների պարզաբանումներով:

Դպրոցների տնօրինությունը, մասնակից սպաներն ու հյուրերն իրենց ելույթներում կարևորել են  բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և նոր մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և   նշել, որ բարձր արդյունքներ կարող է ապահովել մատաղ սերնդի հետ շարունակական և հետևողական աշխատանքը, որի կարևոր գործիքներից են հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող տարաբնույթ համատեղ միջոցառումները:

  • Տարածել