ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

29 Օգոստոսի, 2018 15:43
Հավաք-պարապմունքների երրորդ օրը՝ օգոստոսի 29-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը և նույն վարչության սպաները։

Բանախոսների ելույթների թեմաներն էին պետության միասնական կառավարման համակարգի էությունը և դրան ներկայացվող պահանջներիը, պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման առանցքային խնդիրները, շտաբային մարզումների հիմնական դրույթները և մշակվող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց նախապատրաստման և անցկացման կարգը։ Օրվա ավարտին ցուցադրվել է տեսաֆիլմ՝ շտաբային մարզումների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ։

  • Տարածել