ՊՆ վարչական համալիրում շարունակվում են հավաք-պարապմունքները

28 Օգոստոսի, 2018 18:03
ՊՆ վարչական համալիրում նախօրեից մեկնարկած հավաք-պարապմունքի ընթացքում այսօր դասախոսությունով հանդես են եկել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավարման վարչության պետ, գ/մ Գենադի Տավարածյանը, նույն վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Առուստամյանն ու վարչության ավագ սպա, գնդապետ Արթուր Զախրաբեկյանը:

Բանախոսներն անդրադարձել են  պետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերին, այդ գործընթացը կարգավորող օրենքներին և սահմանադրության համապատասխան կետերին, ինչպես նաև ներկայացրել են  պետական միասնական կառավարման համակարգի՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման հիմնադրույթները: Անդրադարձ  է կատարվել ժամանակակից պատերազմների բնույթին և  ռազմական գործողությունների վարման եղանակներին:

  • Տարածել