Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

23 Օգոստոսի, 2018 17:28
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Թումո-բանակ» ծրագրի հեռանկարները, ուղենշվել է հետագա համագործակցության տեսլականը։

  • Տարածել