Ուսումնամարտական վարժանքներ

8 Օգոստոսի, 2018 15:39
Օգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: Նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։

Պարապմունքների ընթացքում անձնակազմը իրականացնում է համադրված գործողություններ` նորմացույցերի և ուսումնական խնդիրների կատարմամբ, որի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման ուղղությամբ:

  • Տարածել