Կուրսանտական դասընթացներ 5-րդ բանակային զորամիավորումում

1 Օգոստոսի, 2018 18:14
ՀՀ բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաքներ:

Հավաքի մասնակիցները, որոնք նախապես ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում արդեն անցել էին երկուսուկեսամյա դասընթացներ, պարապմունքների վերջնական փուլն անցկացրին «Նուբարաշեն» զինավանում:

Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը, և նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության որպես դասակի հրամանատարներ, 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր:

Գերազանց գնահատականով ավարտած շրջանավարտներին կտրվի հնարավորություն՝ անձամբ ընտրելու ծառայության վայրը:

  • Տարածել