Հրամանատարական հավաքներ 5-րդ զորամիավորումում

31 Հուլիսի, 2018 16:27
Հուլիսի 23-ից 27-ը 5-րդ զորամիավորումում անցկացվեցին ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ:

Հրամանատարական հավաքների նպատակը սպաների մասնագիտական կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն էր, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում որոշումների ընդունման ինքնուրույնությունը զարգացնելը, ղեկավարման և մարտական պատրաստության լավագույն փորձի տարածումը:

Հավաքների ավարտին առավել աչքի ընկած սպաները խրախուսվեցին:

  • Տարածել