Մեկնարկել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

28 Հուլիսի, 2018 15:31
Հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Միջազգային մրցույթին մասնակցում  են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցույթը կանցկացվի Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Մասնակից պետությունների թիմերը ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: 

  • Տարածել