Կազմակերպվել է կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով քննարկում

26 Հուլիսի, 2018 16:43
Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով:

Քննարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումները և մտահոգությունները: Անդրադարձ է կատարվել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման վերաբերյալ փորձագետների կողմից տրվել են առաջարկություններ:

Դիտարկվում է հարցազրույցների ձևաչափով ևս մեկ հանդիպում-քննարկման կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը հնարավորություն կտա առաջարկություններ մշակել զորամասերի հրամանատարության համար՝ իգական սեռի սպաների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

  • Տարածել