Մամուլի հաղորդագրություն

22 Հունիսի, 2018 15:34
ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս:

Այցելության ընթացքում ՄԻԲԿ կենտրոնի պետը հանդիպումներ է ունեցել զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների հետ, քննարկել զորամասում առկա խնդիրներն ու զինծառայողներին հուզող հարցերը:

  • Տարածել