Ռազմական ոստիկանության պետն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանը

19 Հունիսի, 2018 17:34
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ԳԴՀ ՊՆ ՌՈ հրամանատար, միջազգային համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Տորստեն Փ. Ստոլլի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության և պարետային ծառայության զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և նորաստեղծ խաղաղապահ դասակի գործառույթներին:

ԳԴՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշտակին:

  • Տարածել