Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքային հանդիպումը

19 Հունիսի, 2018 16:59
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող  հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ:

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

  • Տարածել