Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

13 Հունիսի, 2018 17:41
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ (UNFPA) իրականացվող համատեղ ծրագրերը:

Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող զինված ուժերում կանանց ներգրավածությանը և հավասար հնարավորույթունների ապահովման ուղղված նախաձեռնությունները:

Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հանձնառությունը:

  • Տարածել