ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին

23 Մայիսի, 2018 17:53
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2018թ. պլանի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» և ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի հետ անցկացվող «Օդային կամուրջ-2018» զորավարժություններ կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

  • Տարածել