ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

19 Մայիսի, 2018 20:45
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊԲ զորամասերից մեկում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է «Ես եմ» ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարարը խաղաղ ծառայություն է մաղթել զինծառայողներին և ընդգծել, որ «Ես եմ»-ը զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։

  • Տարածել