ԲԱԺԻՆՆԵՐ
Նախագահի նստավայրում հյուրընկալվել են զինծառայողների և վետերանների երեխաները
տարածել
հավանել
0
26 Դեկտեմբերի 2017
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների, Արցախյան ազատամարտի վետերանների, ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու կամավորականների երեխաներն ու թոռնիկները, ինչպես նաև «Պատանի երկրապահ» ակումբի անդամները:

Երեխաներին Նախագահի նստավայրում դիմավորել և տոնական տրամադրություն են պարգևել հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները: Տոնի առթիվ երեխաների համար կազմակերպվել են բազմաթիվ խաղեր և հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերին ջերմորեն շնորհավորել ու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ են հղել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ