Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը կբացվի հունվարի 28-ին

19 Դեկտեմբերի, 2017
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 18-ին այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Վիգեն Սարգսյանը ծանոթացել է լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարին ներկայացվել է նաև «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը: Քննարկվել են առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային այլ հարցեր:

  • Տարածել