«Նկարիչները հայոց բանակին»

15 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ-ում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:

  • Տարածել