ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

12 Դեկտեմբերի, 2017 18:52
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են բժշկական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորվող կազմակերպությունների հնարավոր կառուցվածքների վերաբերյալ առաջարկներ, քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալների, մատչելիության, կադրային ռեսուրսների բաշխվածության, տեխնիկական հագեցվածության, ամբողջական գործընթացի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։

  • Տարածել