Կայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության այցը Իտալիայի հանրապետություն

11 Դեկտեմբերի, 2017
Երկկողմ համագործակցության շրջանակում, դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այցի շրջանակում գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերիի հետ:

Այնուհետև, Լիվերնո քաղաքում Կարաբինիերի երկրորդ շարժական բրիգադի շտաբում կայացել է  հանդիպում բրիգադի հրամանատարի և անձակազմի հետ: Այցի շրջանակում, Վիչենզա քաղաքում գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կայունարար ոստիկանական ստորաբաժանումների գերազանցության կենտրոն, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն գեներալ-մայոր Ջիովաննի Պիետրո Բարբանոյի հետ: Այցի շրջանակում ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:

  • Տարածել