ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում խրախուսվել են «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթողները
տարածել
հավանել
0
6 Դեկտեմբերի 2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի հաղթող երեք թիմերի անձնակազմի խրախուսում:

«Հայ ասպետ» մրցախաղերին բարձր պատրաստվածության, ինչպես նաև զինված ուժերում կրթամշակութային ակումբների աշխատանքում և զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժեքավոր նվերներով, պատվոգրերով խրախուսվել են զորամասերի հրամանատարների տեղակալները, թիմերի անձնակազմը և «Հայ ասպետ» կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Դավթյանը շնորհավորելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ այս հաղթանակը հետագա հաջողությունների սկիզբը կլինի:

Արդեն չորս տարի է` «Հայ ասպետ»-ը մուտք է գործել բանակ: Զորամասերում «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը նպաստում է կրթամշակութային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, զինծառայողների շրջանում հայրենագիտական և իրավական գիտելիքների տարածմանը:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ