Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

4 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 5-ին` ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, տեղի կունենա անվանի զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառմանը կմասնակցեն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

  • Տարածել